27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» բարեգործական ծրագրի առաջին փուլում ընդգրկված է մանկական ուղեղային կաթված ունեցող և միայնակ մայրերի խնամքի տակ գտնվող 19 երեխա:

Ծրագրի շրջանակում «Երազի տուն» վերականգնողական և զարգացման կենտրոնում, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներն անցնում են համալիր թերապևտիկ կուրսեր՝ ֆիզիոթերապիա, կինեզիոթերապիա, ջրային թերապիա, արտ-թերապիա: Երեխաների հետ աշխատում են նաև  լոգոպեդն ու հոգեբանը: Ի դեպ, այս տարի ծրագրով հոգեբանի խորհրդատվություն են ստանում նաև երեխաների ծնողները, բացի այդ մասնակցում տարբեր սեմինարների և դասընթացների:

«Երազի տուն» կատարած հերթական այցի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը ծանոթացել է կենտրոնի աշխատանքներին և գրանցված արդյունքներին, ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է կենտրոնին ցուցաբերվող աջակցությունը:

Ծնողներն իրենց հերթին նշել են, որ կենտրոնն իրենց համար դարձել է երազանքների իրականացման վայր և ուրախությամբ փաստել համալիր թերապևտիկ բուժման դրական ազդեցությունը երեխաների առողջական վիճակի վրա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ