Կոմպլեքսավորված քաղաքականության արդյունք
”Թուրքիայի դեմոկրատացման ծրագրի մասին թուրքական տարբեր ուժեր տարբեր հայտարարություններ են անում, ինչը ցույց է տալիս, որ թուրքական կողմը լուրջ խնդիրներ ունի դրա հետ կապված”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը:
Ըստ նրա` Էրդողանի հայտարարած ժողովրդավարացման ուղին կոմպլեքսավորված քաղաքականության արդյունք է:
”Այս դեմոկրատցման փաթեթն ունի երկուն թիրախ՝ ներքին և արտաքին, առավելապես ներքին լսարանին է ուղղված, բայց նաև արտաքինին է ուղղված: Այս խոստումներն ավելի գեղեցիկ ու փաթեթավորված մատուցվելու են միջազգային հանրությանը` փորձելով ծածկել այն անհաջողությունները, որ կան արտաքին քաղաքականության մեջ”,-շեշտեց Մելքոնյանը: