08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի դեղարտադրողները օրինական դաշտո՞ւմ են

ՀՀ դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ բոլոր դեղարտադրող և ներմուծող ընկերությունները լիցենզավորված են և գործում են օրինական դաշտում: Նա հերքեց օրեր շարունակ շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի` հայաստանյան դեղարտադրողները օրինական դաշտում գործելու իրավունք չունեն՝  “ՋԻ-ԷՄ-ՓԻ” լիցենզիա չունենալու պատճառով:

““ՋԻ-ԷՆ-ՓԻ” լիցենզիան նախատեսված չէ դեղարտադրման համար: Բայց շուտով երեք դեղարտադրող ընկերություններ կունենան “ՋԻ-ԷՄ-ՓԻ լիցենզիա”,-տեղեկացրեց Սամվել Զաքարյանը:

2010 թվականի նոյեմբերին ՀՀ կառավարության կողմից կայացված որոշման համաձայն` հայաստանյան դեղարտադրողները անցնում են Եվրոպական “ՋԻ-ԷՄ-ՓԻ՛՛ լիցենզիայով աշխատելու համակարգին:

“” ՋԻ-ԷՄ-ՓԻ” սերտիֆիկացման պրոցեսը դա շարունակական պրոցես է և մեկ օրվա մեջ չի լինում: Այս լիցենզիային անցնելու որոշումը կառավարությունը ընդունել է, և ովքեր հնարավորություն ունեն հավակնելու այս հավաստագրին և հնարավորություն ունեն վերազինելու իրենց կազմակերպությունը, դիմել են հավաստագրի համար:

Ամեն կազմակերպություն գտնվում է տարբեր հեռավորության և տարբեր կարգավիճակում այս հավաստագիրը ստանալու համար: Կառավարությունն էլ ընդառաջել է դեղարտադրողների կազմակերպություններին, որպիսի ամեն կազմակերպություն ներկայացնի իր ժամանակացույցը քայլ առ քայլ՛՛,-նշեց ՛՛Լիկվոր՛՛ ՓԲԸ  գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը:

Նա նկատեց, որ այսօր և ներմուծման, և դեղարտադրության դաշտում բավականին դրական առաջընթաց է գրանցվել.” Ընդհանուր դեղագործական արտադրանքի ծավալը  հունվար-օգոստոս ամիսներին աճել է 37,4 տոկոսով, արտահանման ծավալները 56,4 տոկոս են կազմում:

Հիշեցնենք, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը անդրադարձել էր  Հայաստանում արտադրվող և ներմուծվող դեղերի որակին և նշել, որ բոլոր դեղարտադրողները գործում են անօրինական դաշտում:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ