17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եղիզաբեթ II-ից` հայ սիրահարներին

Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ Պողոսյան պարտեզներ հիմնադրամը սեպտեմբերի 27-ին, ժամը 16.00-ին Սիրահարների այգում կազմակերպում են Միացյալ Թագավորության Թագուհի Եղիզաբեթ II-ի թագադրման 60-ամյակին նվիրված նստարանների բացման արարողություն:

Նստարանները խորհրդանշում են Միացյալ Թագավորությունը, իսկ հարեւանությամբ տեղադրված թագուհու պատկերով արձանիկը հնարավորություն կտա այգու այցելուներին լուսանկարվել  Նորին Գերազանցության հետ:

Նախատեսվում է նաեւ  Բրիտանական դեսպանատան աջակցությամբ` Պողոսյան պարտեզներ հիմնադրամի կողմից  կառուցված հեծանիվների  կայանատեղի բացման արարողությունը:

Բացման արարողությանը ներկա կլինեն Սիրահարների այգու եւ Երեւանում Բրիտանական դեսպանատան ներկայացուցիչները: Ելույթով հանդես կգա ՄԹ դեսպան Քեթի Լիչը:

 

Երեւանում Բրիտանական դեսպանատուն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ