Եվա Դարբինյանը դեռ խորհրդակցական սենյակում է
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/tig_eva_1381731995.jpg)
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ պետք է հրապարակի ՀԱԿ 4 ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյան, Սարգիս Գևորգյան և Դավիթ Քիրամիջյանի գործով վճիռը: Բայց վճռի հրապարակման ժամի մասին դատարանը չի տեղեկացրել, այդ մասին տեղեկություն չկա նույնիսկ “Դատալեքսում”:
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ դատավորները դեռ խորհրդակցական սենյակում են: “Անցած նիստում դատարանում հայտարարվեց, որ հոկտեմբերի 14-ին վճիռը կհրապարակվի ու ժամի մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի: Հավուր պատշաճի դատավարության կողմերը կտեղեկացվեն ”,-վստահեցրեց Ա. Բաբայանը: