08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արոնյանը հաղթեց ՛՛Մեծ սաղավարտի՛՛ մրցաշարում

Իսպանական Բիլբաո քաղաքում ավարտվեց շախմատի ՛՛Մեծ սաղավարտի՛՛ խաղարկությունը: Ի ուրախություն մեզ՝ մրցաշարը ավարտվեց Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանի հաղթանակով: Հայ գրոսմայստերը վերջին տուրում ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ խաղում եւ նվաճեց չեմպիոնի կոչումը: Տուրի մյուս պարտիայում Մայքլ Ադամսը հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե Լագրավին:

Այսպիսով, Արոնյանը վաստակեց 10 միավոր, երկրորդը Ադամսն էր 9 միավորով, երրորդ հորիզոնականը կիսեցին Վաշիե Լագրավն ու Մամեդյարովը՝ 5-ական միավորով: 

Հիշեցնենք, որ Արոնյանը երկրորդ անգամ դարձավ Բիլբաոյում անցկացվող ՛՛Մեծ սաղավարտի՛՛ խաղարկությունում: Առաջին անգամ հայ գրոսմայստերը նման հաջողության էր հասել 2009թ.-ին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ