27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մենք ակնկալում ենք առավել թիրախային և գործուն քայլերի ձեռնարկում»

 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են միջազգային հարթակներում փոխգործակցությանը, ինչպես նաև տնտեսական, ներդրումային և հումանիտար քաղաքականության խթանմանը վերաբերող հարցերի: Տնտեսական համագործակցության համատեքստում քննարկվել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում Հայաստանի հնարավոր ներգրավվածությանը վերաբերող հարցեր:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային կայունության պահպանմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հունիսի 16-ին և 17-ին Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված զինադադարի կոպտագույն խախտումներին: Հարցի առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ նմանատիպ խախտումները վտանգում են տարածաշրջանի առանց այն էլ փխրուն վստահության մթնոլորտը, ինչն իր հերթին վտանգում է տարածաշրջանի կայունությունը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մենք ակնկալում ենք ավելին, այն է՝ առավել թիրախային և գործուն քայլերի ձեռնարկում»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի ձեւավորմանը եւ գործունեության նպատակներին: Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանության հետ համագործակցության հնարավոր տարբերակները: 

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ