Հին Երեւան. հայացք ապագայից
Էրեբունի-Երեւան 2795 տոնակատարոթյան շրջանակում երեւանցիներին եւ մայրաքաղաք ժամանած հյուրերին Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Բարեկամություն, Երիտասարդական, Հանրապետության Հրապարակ, Զորավար Անդրանիկ եւ Գարեգին Նժդեհ կայարաններում հնարավորություն է ընձեռվել դիտել “Հին Երեւանը. Հայացք ապագայից” լուսանկարների ցուցադրությունը:
Երեւան քաղաքի պատմության թանգարանի պահոցներից մետրոպոլիտենի սպասասրահներում հայտնված այս լուսանկարները 20-րդ դարասկզբից մինչեւ դարի կեսերն ընկած ժամանակահատվածի տվյալ կայարանին հարակից տարածքի քաղաքաշինական դիմագծի լուռ վավերագրերն են: Ցուցահանդեսը Երեւանի անցյալն ու ներկան տեսնելու եւ համեմատելու յուրօրինակ պատմական ակնարկ է:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչություն