21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծխելու դեմ պայքարում ամենալավ օգնականը…

 

Հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը  այսօր հոկտեմբերի 12-ին՝ ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը,խոսեց ծխախոտի բաց առևտրի հոգեբանական հետևանքների մասին:

՛՛Ծխելը կապված է ֆիզիկականի հետ, և այս կախվածությունը ավելի շատ է քան ալկոհոլի դեպքում: Քանի որ ամեն օր էս ծխում: Մարդը ասենք, որ իմանա որ քաղցկեղ ունի միանգամից ճմրթում և շպրտում է տուփը և այլևս ցանկություն չի ունենում, որ ծխի”:

Հոգեբանը բերեց սեփական օրինակը, նշելով որ ինքը նույնպես աղողջական խնդիրներ է ունեցել, դա գիտակցելով դադարել է ծխելը և ընդհամենը 20 րոպե հետո մոռացել է ծխախոտի մասին: Խուդոյանը սա կապում է հոգեբանական վիճակի հետ.” Քանի որ կան մարդիկ, որ դադարեցնելուց հետո գնում կանգնում են ծխող մարդկանց մոտ ներքաշում ծուխը կամ երազում ծխախոտ են տեսնում:Սա ընդհամենը ներշնչանք է, նույնն է եթե որոշեմ, որ գլուխս պատին խփելուց հաճույք եմ ստանալու, հաստատ հաճույք կստանամ, այսինքն սա որակվում է, որպես ինքնախաբեություն”:

“Ծխելու դեմ պայքարում ամենալավ օգնականը ինքնաներշնչանքն է, պետք է ասոցացնել մի բան, որից շատ զզվում ես ծխախոտի հետ”,-հավելեց հոգեբանը:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ