Գառնիկիչի թեւի տակ. Հրապարակ
Ինչպես գրում է “Հրապարակ”-ը, երեկ տեղեկություններ տարածվեցին, որ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել Շի րակի, Սյունիքի, Գեղարքունիքի դատախազները, ինչպես նաեւ էրեբունու դատախազ Համլետ Զաքոյանը: Ըստ թերթի նրանք բոլորն Էլ համարվում են Աղվան Հովսեփյանի կադրերը, որոնց հետ Կոստանյանը դժվար թե լեզու գտներ: Սակայն Աղվանի հետեւից գնացողներն անգործ չեն մնա: Գառնիկիչը նրանց բոլորին կրկին կհավաքի իր թեւի տակ՝ նորաստեղծ քննչական մարմնում:
Մի քանի ամիս առաջ նա այդպես է վարվել Հատուկ քննչական ծառայությունից դուրս մնացածների հետ, որոնք ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի նշանակումից հետո ազատվել են աշխատանքից:
Իսկ մտվախությունը, թե Կոստանյանը թիմ չունի՝ որտեղից է կադրեր գտնելու, հիմքեր չունի, քանի որ Կոստանյանը դեռեւս ուսանողական տարիներից մտերիմներ ունի, հատկապես իր համակուրսեցիները, որոնց առաջիկայում կտեսնենք համակարգում:
Երեւանի դատախազի նշանակումը դրա վառ ապացույցն էր:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: