ՕԵԿ նախագահը վաճառվող քաղաքական գործիչ է, Ժողովուրդ
“Ժողովուրդը” շարունակում է ներկայացնել “Վիկիլիքս”-ի գաղտնազերծած փաստաթղթերը: Այս անգամ թերթն անդրադարձել է “Օրինաց երկիր” կուսակցության փոխխագահ Հեղինե Բիշարյանի եւ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպմանը:
Փաստաթուղթը հեղինակել է այն ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոբերտ Ֆիլիսը: 2008թ. նախագահական ընտրությունների թեման քննարկելիս Բիշարյանը պատմել է, որ նախընտրական շրջանում իրենք ակտիվ բանակցությունների մեջ են եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ: Բիշարյանի հաղորդմամբ շաբաթներ տեւած բանակցությունները տապալվել են այն պահին, երբ Տեր-Պետրոսյանը հրաժարվել է հաղթելու դեպքում երաշխավորել կոնկրետ պաշտոններ Բաղդասարյանի ու նրա կուսակցության համար: Ա
ՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն իր մեկնաբանության մեջ հստակեցրել է, որ թեեւ Բիշարյանը չի խոսում կոնկրետ պաշտոններից, այդուհանդերձ, իրենց աղբյուրները պնդում են, որ Բաղդասարյանը ցանկացել է վարչապետի աթոռը ստանալ: Խոսակցության ժամանակ ՕԵԿ խմբակցության ներկայիս ղեկավարը բողոքել Է Լեւոն Տեր-Պետրոսյանից: “Նա ուզում Էր մեզ դնել նույն հարթության վրա, ինչ փոքրաթիվ կողմնակիցներ ունեցող Ստեփան Դեմիրճյանին, Արամ Սարգսյանին ու մյուսներին, եւ սպասեցնել մեզ իր հետընտրական որոշումներին: Մենք ակնհայտորեն չէինք կարող ընդունել այդ պայմանները”,-ասել է Բիշարյանը:
Փաստաթղթի շրջանակներում Ռ. Ֆիլիսը հատուկ ընդգծում է. “Բաղդասարյանի մուտքը կոալիցիա ամրապնդեց հասարակական (եւ մեր սեփական) համոզմունքը, որ նա ավելի բարձր գին առաջարկողին վաճառվող, անսկզբունքային քաղաքական գործիչ է”: Դիվանագետը նկատում է. “Զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ Լ. Տեր-Պետրոսյանին խիստ բարձր է թվացել ՕԵԿ-ի առաջարկած գինը, որովկարելի էր գնել այդ աջակցությունը”:
Հետաքրքիր այլ մանրամասները թերթի այսօրվա համարում: