27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էկոոսոտիկաններն ու էկոմիջանցքները` բնապահպանական մի շարք խնդիրների լուծման երաշխիք

Հարավային կովկասում՝ մասնավորապես Հայաստանում, մեկնարկվել է  էկոմիջանցքների ստեղծման աշխատանքները:  Նախագիծն իրականացվում է  «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծմանն աջակցություն» տարածաշրջանային ծրագրի շրջանակում:  Մեր երկրում էկոմիջանցքների աշխատանքների շառավիղը սկիզբ առնում  «Խոսրովի անտառ» արգելոցից և ձգվում մինչեւ   Զանգեզուր արգելավայրի սահմանագիծ: Տեղեկացնենք, որ նշյալ ծրագիրն իրականացվում է  Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF-Հայաստան) կողմից:  

Նախօրեին «Էկո- Մեդիա Ցանցը»՝ WWF-Հայաստան գրասենյակի աջակցությամբ տեղեկատվական արշավ էր կազմակերպել «Գնիշիկ» պաահպանվող տարածք, որը գտնվում է հենց էկոմիջանցնքի «խաչմերուկում»:

«Ծրագրի նպատակն է նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ու հողերի կայուն կառավարմանը: Այդ նպատակին հասնելու համար էկոմիջանցքում գտնվող թիրախային համայնքներում կկատարվեն ներդրումներ, որոնք կլինեն շարունակական 10 տարիների  ընթացքում»,-իր խոսքում նշեց  Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը:

«Այսօր մենք գիտենք, որ մեր բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանվում է Հայաստանի ընդհանուր կենսաբազմազանության 60-70 %-ը: Իսկ այս էկոմիջանցքների ծրագիրը շատ կարևոր է, այն մաքսիմալի կհասցնի այդ ընդգրկվածության աստիճանը»,-  այս մասին տեղեկացրեց  ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:

Մասնագետները տեղեկացրեցին նաեւ այն, որ  մեր օրերում առկա է բնապահպանական   տարածքների վերահսկողության լուրջ խնդիր, որի լուծման  համար անհրաժեշտ է  ստեղծել էկոոստիկանական համակարգ. «Ավելի ուժեղացնելու են վերահսկողությունը: Իրավասությունների հետ կապված խնդիրներ էլ կան: Պահպանվող տարածքի տեսուչն այսօր իրավունք չունի ակտ գրելու, ինքը պետք է ընդամենը արձանագրություն կազմի եւ հանձնի իրավապահ մարմիններին կամ բնապահպանական պետական տեսչությանը: Միայն նրանք իրավունք ունեն որոշում կայացնելու, տուգանք գանձելու եւ այլն: Այնպես որ, օրենսդրական դաշտի բարելավման  խնդիր էլ կա, ինչի ուղղությամբ աշխատում ենք» ,-իր  խոսքում հավելեց Արամ Աղասյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ