Զուրաբյանը ևս կհեռացվի՞ ԵԽԽՎ կազմից /վիդեո/
”Գիտեք` թեման այնպիսին է, կարծես թե ամեն անգամ խոսելիս մեծարում ենք: Չմտածեք, թե մենք մեծարում ենք, Զ. Փոստանջյանի մեծարումը հիմա Ադրբեջանում է կատարվում: Կազմից հանել կամ կազմում թողնելը ԱԺ նախագահի լիազորության շրջանակներում է, առավել ևս, որ պատվիրակությունները ենթակա են ռոտացիայի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե ՀՀԿ-ը փոշմանել է ԵԽԽՎ կազմից Զարուհի Փոստանջյանին հեռացնելու համար:
՛՛Մեկ տարի հետո կազմը պետք է ռոտացիայի ենթարկվի: Մենք նախկինում չգնացինք այն ճանապարհով, որ մեծամասնությունը ՀՀԿ-ից, ՕԵԿ-ից լինեն ու մեկ-երկու ընդդիմադիր` կարծելով, որ հնարավորություն է պետք տալ ընդդիմությանը: Մենք ունենք մեկ մոտեցում` միասին լուծել երկրի խնդիրները: Բայց սա չի նշանակում, որ երկիրը ներկայացնող ընդդիմադիր պատգամավորը պետք է քաղաքական թիմի տեսակետը չներկայացնի:
Հիմա մենք ոչ թե Զարուհու նկատմամբ փոշմանել ենք կամ չենք փոշմանել, այլ չենք ընդունում նման դիրքորոշումը, պահելաձևը: Սա է պատճառը, որ Զարուհի Փոստանջյանը հաջորդ անգամ չի լինի պատվիրակության կազմում ՛՛,-հայտարարեց Սահակյանը:
Լուրեր են շրջանառվում, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս հեռացվի կազմից: Այս մասին Սահակյանն ասաց, որ դա ԱԺ նախագահի լիազորությունների շրջանակում է:
Շարունակությունը՝ տեսանյութում: