25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Սուրենյանցը կանխատեսեց…/վիդեո/

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը վերջին օրերի իր պարտքն է համարում միանալ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներին: Նա դեմ է հանդես   գալիս “Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնությանը: Բարձրախոսներով երկխոսության ընթացքում Սուրենյանցը ոգևորված հեռանալու կոչեր է հղում նախաձեռնության անդամներին:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ ինքը նախ և առաջ պատմաբան է և շատ լավ գիտի որ “Փակ շուկան” միայն շահել է Սամվել Ալեքսանյանի սեփականությունը դառնալով:

“Փակ շուկայից չի պակասել ոչ ճարտարապետական տեսքը, ոչ պրոֆիլը: Փակ շուկայից պակասել է մի շատ կարևոր բան՝ առնետները և այլ հոտեր, որի մասին չեմ ուզում բարձրաձայն հիշատակել”,-նկատեց Սուրեն Սուրենյանցը:

Նա հավելեց նաև, որ այս ակցիաները իրենց կանխատեսած ժամանակից էլ շուտ են մարելու, որովհետև 10 հոգուց մի քիչ ավելի մարդու բողոքը հասարակական հնչեղություն չի ունենա:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ