06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Բջջային հեռախոսների մաքսանենգ ներկրում է եղել

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

”Ս.թ  հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԱԾ կողմից  իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բջջային  հեռախոսների մաքսանենգ ներկրման  դեպք:

Երևանի բնակիչ Արմեն Զաքարյանն, իրեն պատկանող ”Մերսեդես”  միկրոավտոբուսի  ուղևորի նստարանի տակ հարմարեցված թաքստոցում, Վրաստանից ”Բագրատաշեն” մաքսակետով` շրջանցելով մաքսային  հսկողությունը,  Հայաստան է տեղափոխել 83 հատ IPhone-5, Samsung Galaxy   և այլ մոդելների բջջային  հեռախոսներ:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական Վարչության կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր-ի 215 հոդվածի հատկանիշներով”:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ