20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Նոր Նորքում ապօրինի ծառահատում է իրականացվել

Երևանի ավագանու անդամ, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել՝ ահազանգելով Նոր Նորքում տեղի ունեցած ապօրինի ծառահատումների մասին:

«Հունիսի 18-ին, օրը կիրակի, ահազանգ եմ ստացել Նոր Նորքի  2-րդ   զանգվածի  Թոթովենց 3/9  հասցեի բնակիչներից, ովքեր  առավոտյան իրենց շենքի   հարակից  պուրակում  հայտնաբերել են 13 կտրված ծառերի  բներ  ու  տարածքը  շրջափակելու  փորձ անող տղաներ: Կտրված ծառերի  մասին անմիջապես խոսեցի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար պարոն Ուլիխանյանի հետ, ով հաստատեց, որ տարածքի շինթույլտվությունն օրինական է, բայց ծառահատման թույլտվություն տրված չէ: Ո՞վ է իրականացրել  ապօրինի ծառահատումն այդ տարածքում»,-ասված է Անահիտ Բախշյանի տարածած հաղորդագրության մեջ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ