08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստ կկայանա

 2013թ. հոկտեմբերի 15-ից 17-ը Ծաղկաձորում  կկայանա ԱՊՀ մասնակից  երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների  ղեկավարների  խորհրդի 35-րդ  նիստը, որտեղ կքննարկվեն   միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, կազմակերպված հանցավորության, մաքսանենգության, թմրաբիզնեսի, համակարգչային հանցավորության,  և ԱՊՀ մասնակից երկրների հատուկ ծառայությունների, անվտանգության մարմինների գործունեության համաձայնեցված ոլորտներուÙ այլ տեսակի հանցագործությունների դեմ պայքարի հարցեր:

Նիստին  կմասնակցեն ԱՊՀ բոլոր մասնակից երկրների հատուկ ծառայությունների  ներկայացուցիչներ, բացի Ադրբեջանից: Դիտորդի կարգավիճակով հրավիրված են  նաև  արևմուտքի որոշ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ / Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա/:

Հայաստանում ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի  նիստը անց է կացվում չորրորդ անգամ /1998,2003,2008թթ./:

 Խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների Խորհրդի 1997թ. մարտի 28-ի որոշմամբ, անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների գործողությունների   փոխգործակցության և համակարգման  նպատակով:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ