Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները “հաղթեցին”/ֆոտո/վիդեո/
“Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնության անդամների այսօր փակ շուկայի մոտ իրականացրած ակցիան տեւեց ընդամենը 5 րոպե: Մինչ նրանք կհասցնեին կարդալ իրենց պահաջները ամփոփող հայտարարոթյունը, հակառակ կողմից քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, դիմելով նրանց, ասաց.
“10 հոգով ակցիա չեն անում: Անմիջապես հեռացեք, ձեր պայքարը իմաստ չունի”: Այդ խոսքերից հետո նախաձեռնության անդամերը հեռացան:
Փակ շուկայի սեփականատիրոջ աջակիցները ոգեւորված բղավում էին` հաղթանակ: Ավելի ուշ henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը հավաստեց, որ իրենք ընդմիշտ չեն հեռացել, պարզապես անիմաստ են համարում այդ տարածքում երկար կանգնելը: Եվ շարունակելու են իրենց ակցիան փողոցներում, մարդկանց հորդորելով՝ առեւտուր չանել “Երեւան սիթի” խանութների ցանցից: Կվերադառնան այսօր նրանք փակ շուկա թե , ոչ, հայտնի չէ:
Մանրամասները ՝ Henaran.am-ի տեսանյութում: