25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ալիևի նման ընտրությունը մեզ ձեռնտու է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը facebook-յան իր էջում անդրադարձել է ադրբեջանական նախագահական ընտրություններին:

”Քեթրին Էշթոնը և Շտեֆան Ֆյուլեն հանդես են եկել Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների խիստ քննադատությամբ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը վկայում է քվեարկության օրը լուրջ խնդիրների, քարոզարշավի ընթացքում կոպիտ խախտումների մասին: 

Գոնե այսքանից հետո ոչ լեգիտիմ Ալիևը կհանգստանա, և Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունները կընթանան ավելի կառուցողական ճանապարհով։ Իրոք որ Ալիևի նման ընտրությունը մեզ ձեռնտու է հատկապես այս տեսքով։ Գոնե այսքանից հետո եվրոպական երկրների վերաբերմունքը համապատասխան լինի, և այլևս ոչ մի դեպքում չներվի Ալիևի քմահաճույքները։ Հուսանք, որ եվրոպական պաշտոնյաների կոշտ հայտարարությունները չեն մնա զուտ որպես հայտարարություն”,-գրել է պատգամավորը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ