27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ե՞րբ կարտահանձնեն Հրաչյա Հարությունյանին

Ռուսաստանի Դաշնությունում 18 մարդու կյանք խլած ավտովթարի գործով 6 տարվա եւ 9 ամսվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործով այսօր՝ հունիսի 16-ին, դատական նիստ է տեղի ունենալու:

 ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Հրաչյա Հարությունյանի տեղափոխման ժամկետների մասին դեռեւս տեղեկություններ չեն ստացվել:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության Տամբով քաղաքի ՔԿՀ-ում պահվող Հրաչյա Հարությունյանին Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտն արդեն վերացված է:

Հրաչյա Հարությունյանի դեմ ներկայացված ֆինանսական փոխհատուցման պահանջը չկատարելը արգելք էր հանդիսանում դատապարտյալի փոխանցման համար:

Հրաչյա Հարությունյանը «Կամազ» մակնիշի մեքենայով 2013թ. հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: Հայ վարորդը դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ