27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դատավորը հոյակապ անձնավորություն էր. Ռեմբոն արդարացվեց

Ապօրինի զենք-զինամթերք պահելու համար 2016 թվականի փետրվարի 21-ին կալանավորված ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը (Ռեմբո) այսօր դատարանի կողմից արդարացվել է:

«Դատախազը պահանջեց երկու տարի, սակայն դատավորը արդարացրեց՝ հաշվի առնելով հայրենիքին մատուցած ծառայություններս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփան Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ դատարանը հաշվի է առել իր առողջական վիճակը (երրորդ կարգի հաշմանդամ է, վերջերս սրտի ծանր վիրահատության է ենթարկվել) և նաև այն հանգամանքը, որ խնամքի տակ 11 անձ կա:

«Ես չէի սպասում , որ ինձ կարդարացնեն, բայց համոզվեցի, որ արդար դատավորներ կան: Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում դատավոր Արթուր Ադամյանին:Նա հոյակապ անձնավորություն է»,-ընդգծեց ազատամարտիկը:

Նշենք, որ 2016 թվականի փետրվարի 19-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա խճուղու 4/1 հասցեում հայտնաբերել էին մի ամբողջ արսենալ: Նշված վայր էին ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի մեծ թվով աշխատակիցներ, ովքեր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի ոստիկանների հետ հայտնաբերված մեծ քանակի զենք-զինամթերքը փորձում են անվտանգ տեղափոխել ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Հայտնաբերվածների մեջ էին հրացան, մեծ քանակի ինքնաձիգի փամփուշտներ, РГД-7, մի քանի նռնականետեր՝ 10-ից ավելի նռնակներով, Ֆ-1 նռնակներ և այլ զինտեխնիկա:

Նշենք նաև, որ հայտնաբերվել էր Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին պատկանող օբյեկտում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ