06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Մեղադրում են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին /վիդեո/

ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի եւ մյուսների դատավարությունը: Նշենք, որ անցած նիստին, երբ դատարանը պաշտպանական կողմին ասաց, որ խափանման մասին միջնորդությունը կքննարկի այլ փուլում, միջադեպ տեղի ունեցավ:

Տիգրան Առաքելյանը փորձեց լքել նիստերի դահլիճը, դատարանում գտնվողները աղմուկ բարձրացրին: 

Նախագահող դատավոր Եվա Դարբինյանը ստիպված հետաձգել էր նիստը: Այսօրվա նիստում դատարանը լսեց ամբաստանյալների ճառերը: Նրանք իրենց խոսքում նշեցին, որ գործը շինծու է, եւ այն կարվել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով: 

“Ալիկ Սարգսյանը ասուլիսում հայտարարեց, որ հանդիպել է տուժած ոստիկաններին եւ պարզել, թե իրականում ինչ է եղել: Բայց, հարգելի դատարան, դուք էլ համոզվեցիք, որ ոստիկանները այստեղ ցուցմունք տալուց հայտարարեցին, որ Ալիկ Սարգսյանը իրենց չի հանդիպել”,- ասաց ամբաստանյալ Սարգիս Գեւորգյանը:

Մասնավորապես  Տիգրան Առաքելյանը իր ճառում ասաց, որ չի կարծում, թե այդ ճառից է կախված վճիռը:  “Մարդուն շինծու, արհեստական մեղադրանքով արդարացի չէ պահել անազատության մեջ: Շահեն Հարությունյանի հեռախոսի հետ կապված երբ որ մենք ներկայացրեցինք միջնորդություն, եւ դատարանը այն բավարարեց, մեզ թվաց, թե այո, դատարանը ցանկանում է գործի իրական քննությունն իրականացնել, բայց ամեն դեպքում այդպես չեղավ: Ինձ պահում են կալանքի տակ, դատարանը խուսափում է գործին պատշաճ մոտենալ: Ինձ երկու տարի պատանդ է պահել, կոնկրետ այն մեղադրանքը, որը իսկապես ծանր էր, այդպես էլ չկարողացավ ապացուցել: Դատարանը  մերժեց Ալիկ Սարգսյանին վկայակոչել դատարան, եթե նրան հայտնի է որեւէ ինֆորմացիա, ապա նա պարտավոր էր ներկա գտնել”,-ասաց նա:

Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի իր ճառում մասնավորապես ասաց, որ ոստիկանների հետ  միջադեպը հրահրել են երիտասարդները, որոնք ապացուցվել են նրանց նախաքննությանը տրված ցուցմունքներով: Դատախազի խոսքով` առաջին ատյանի դատական ակտը հիմնավորված է, եւ այն պետք է թողնել նույնը: 

Մանրամասները՝ տեսնայութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ