Հայերը այլ հավաքականներում
Եվրոպայում այս օրերին անցկացվում է մինչեւ 19 տարեկանների եվրոպայի 2014թ. առաջնության որակավորման փուլի հանդիպումներ:
Երեկ Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց ռումինացիների հետ: Բացի այդ, մի շարք հայ ֆուտբոլիստներ ներկայացնում են այլ հավաքականներ: Մասնավորապես Ուկրաինայի հավաքականի կազմում է ընդգրկված Դոնեցկի ՛՛Շախտյորի՛՛ հայազգի ֆուտբոլիստ Արթուր Միրանյանը, ով փոխարինման է դուրս եկել Էստոնիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ եւ 93-րդ րոպեին ամրապնդել է իր թիմի հաղթանակը՝ գրավելով էստոնացիների դարպասը: Գրանցվել է 3-1 հաշիվը:
Հայ ֆուտբոլիստներից էլ Արշակ Կորյանը իր հերթին ներկայացնում է Ռուսաստանի հավաքականը, որը սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է Մալթային: Կորյանը խաղադաշտ է դուրս եկել ռուսների մեկնարկային կազմում եւ փոխարինվել է 75-րդ րոպեին: Հիշեցնենք, որ Արշակ Կորյանը ներկայացնում է Մոսկվայի ՛՛Լոկոմոտիվը՛՛: