26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արգենտինացի պաշտպանն ասեղով վնասել է մրցակիցներին

Արգենտինայի Գավաթի խաղարկությունում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել:

Ցածր դիվիզիոնը ներկայացնող «Պասիֆիկո» ակումբի պաշտպան Ֆեդերիկո Ալիենդեն «Էստուդիանտեսի» հետ խաղից հետո պատմել է, որ ասեղ է օգտագործել՝ մրցակցի հարձակվողներին վնասվածք հասցնելու համար, հայտնում է «BBC»-ն:

Ֆուտբոլիստը, խաղադաշտ դուրս գալուց առաջ, երկու ասեղ է թաքցրել ոտքի պաշտպանիչ վահաններում:Դրանցից մեկը կոտրվել է, իսկ մյուսով նա կարողացել է վնասել մրցակիցներին, երբ գլխավոր մրցավարը հեռու է գտնվել նրանցից.

«Ես պարբերաբար ասեղով վնասում էի «Էստուդիանտեսի» հարձակվողներին: Բարձր լիգայի թիմին հաղթելու համար պետք է կեղտոտ խաղալ: Այդ թիմերը չեն սիրում հպումային խաղ, նրանք չեն սիրում, երբ մենք ժամանակ ենք ձգում կամ կեղտոտ ենք խաղում: Սա ֆուտբոլ է, այն խելացիների համար է: Օտերոն («Էստուդիանտեսի» ֆուտբոլիստը – խմբ.) ինձ ատում է սրա համար»,- ասել է Ալիենդեն:

«Պասիֆիկոյի» նախագահը խոստացել է խզել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ:

Նշենք նաև, որ «Պասիֆիկոն» հյուրընկալվելիս, այնուամենայնիվ, հաղթել է «Էստուդիանտեսին» 3:2 հաշվով:
Նյութի աղբյուր՝ Armsport.am 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ