14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարչապետի ցավակցական ուղերձը ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսի մահվան կապակցությամբ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ)նախագահությանը` ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսի մահվան կապակցությամբ, որում ասված է.

Հարգելի ԵԺԿ անդամներ,

Մեծագույն վշտով տեղեկացանք ԵԺԿ նախագահ պարոն Վիլֆրիդ Մարթենսի անժամանակ մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություններս և կարեկցանքս եմ հայտնում այս անդառնալի կորստի կապակցությամբ:

Անգնահատելի է պարոն Մարթենսի ներդրումը Եվրոպայի քաղաքական միասնության, ինչպես նաև եվրոպական արժեքների տարածման գործում:

Հայաստանը բարձր է գնահատում պարոն Մարթենսի անձնական ավանդը ”Արևելյան գործընկերություն” նախաձեռնության կայացման և առաջմղման հարցում:

Հիշարժան է նաև պարոն Մարթենսի անձնական նվիրումը Հայաստանի մերձեցմանը եվրոպական արժեհամակարգին և քաղաքական ընտանիքին: Նրա ջանքերի շնորհիվ էր, որ Հայաստանի երեք կուսակցություններ դարձան ԵԺԿ անդամ:

Պարոն Մարթենսի հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողություններում”:

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ