08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Առատաձեռն կերպով մասնակցել համահայկական դրամահավաքին. ՀՅԴ-ի կոչը

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

” Սիրելի հայրենակիցներ,

            Սույն թվականի նոյեմբերի 28-ին Հայաստան Համահայկական Հիմնադրամը իրականացնելու է իր տարեկան դրամահավաքի հեռուստամարաթոնը:

            Այս անգամ եւս դրամահավաքի հասցեատերն Արցախն է. կառուցվելու է Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ճանապարհը:

            Անցյալ տարի հայության համախումբ ջանքերով կարեւոր քայլ կատարվեց հերոսական արցախահայության կեցության պայմանները բարելավելու ուղղությամբ, այսօր սկսվում է ԼՂՀ եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար խիստ անհրաժեշտ ծրագրի օժանդակությունը: Այս ճանապարհի կառուցումն ամենամեծ երաշխիքն է հանդիսանալու մեր հայրենիքի արեւելյան ազատագրված տարածքների անքակտելի միասնության ապահովման համար: Մեր զավակները իրենց արյամբ ազատագրեցին հայրենիքի այս հատվածը© մենք այդ ճանապարհը կառուցելով պետք է վերջնականորեն ամրագրենք ազատագրումը£

            Հերթական առիթն է համայն հայության համար, ցուցադրելու  միասնականությունն ու համախմբումը մեր ազգային նպատակները քայլ առ քայլ իրականացնելու երկար ճանապարհին:

            Առ այդ, կոչ ենք ուղղում բոլոր ազնիվ հայորդիներին` առատաձեռն կերպով մասնակցելու համահայկական  այս դրամահավաքին, օժանդակելու հեռուստամարաթոնի  կազմակերպմանն ու քարոզչությանը:

            Արցախի միջազգային ճանաչման գործընթացը իր հաղթական ավարտին կարող է մոտենալ նաեւ նման համախումբ ուժի գործնական ցուցադրության  ճանապարհով:

            Հաջողության եւ հաղթանակի վստահությամբ”:

 

          

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ