10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Հայաստանը մեկնարկեց ոչ ոքիով

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը այսօր մեկնարկեց Եվրոպայի 2014թ. առաջնության որակավորման փուլում: Նշենք, որ մրցաշարը անցկացվում է Լեհաստանում:

Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցն էր Ռումինիայի ընտրանին: Խաղն ավարտվել է ոչ ոքի հաշվով: Առաջինը հաջողության են հասել ռումինացիները, իսկ առաջին խաղակեսի 44-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Սանկտ-Պետերբուրգի ՛՛Զենիթի՛՛ կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը: Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետեւյալ կազմով.

Սամվել Հունանյան, Սերոբ Գրիգորյան, Համլետ Ասոյան, Արմեն Մանուչարյան, Ռոբերտ Դարբինյան,  Մհեր Սահակյան, Սարգիս Շահինյան (ա), Արտյոմ Սիմոնյան, Անդրեյ Շախգելդյան, Դավիթ Գիզգիզյան, Վարդան Բակալյան: Երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկան Կարեն Հարությունյանը եւ Ալիկ Առաքելյանը:

Հայաստանի հաջորդ մրցակիցը Լեհաստանի հավաքականն է: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ