13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Կարող է ստորագրվել այնպիսի փաստաթուղթ, որը դեռ չկա

”Հայաստանը փորձում է գտնել Եվրոպայի հետ համագործակցության, փորձում է գտնել հնարավոր ֆորմատ, Եվրոպայում էլ փորձում են հասկանալ, թե ինչ ֆորմատով կարող են առաջիկայում համագործակցել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Կովկաս” ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

  Նա նշեց, որ անիմաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը առանց դրա տնտեսական հատվածի: Սակայն այժմ քննարկումները շարունակվում են, և Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսյան գագաթաժողովում կարող է ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը դեռ չկա:

Հարցին, թե ինչու է ՀՀ-ը ԵՄ-ի համար այդքան կարևոր, քաղաքապետը պատասխանեց. ”Հայաստանը Չինաստան, ԱՄՆ ու Ուկրաինա չէ, սակայն ինչպես Արևելյան գործընկերության յուրաքանչյուր երկիր արժեք է ներկայացնում”: 

Ինչ վերաբերում է ներքաղաքական կյանքին, ապա Իսկանդարյանը շեշտեց. ”Ընդդիմությունը չկա կամ գրեթե չկա, քաղաքական պայքարի փոխարեն մեդիափուչիկներ են, փոքրիկ սկանդալներ են”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ