Ես կամերսանտ եմ, բայց շատ լավ բաներ եմ արել գողականների համար. Հայկական Ժամանակ
Primecrime.ru-ն, որը մասնագիտացած է «գողական աշխարհի» անցուդարձը լուսաբանելու գործում, օրերս հետաքրքրիր մանրամասներ է հրապարակել մայիսի 13-ին Չեխիայի «Կառլովի Վարի» հանգստավայրում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների մասին:
Հիշեցնենք, այդ օրը չեխական ոստիկանությունը ձերբակալել էր «գողական սխոդկայի» հավաքված մի քանի օրենքով գողերի ևւ քրեական հեղինակությունների, այղ թվում նաեւ՝ ռուսաստանաբնակ հայ գործարար եւ քրեական շրջանակներում հայտնի Ռուբեն Թաթուլյանին՝ Ռոբսոնին: Վերջինիս մոտ եղել էր ՀՀ դիվանագիտական անձնագիր:
Ըստ primecrime-ի նոր հրապարակման, Ռուբեն Թաթուլյանի Չեխիա գալու նպատակը «գողական սխողկային» մասնակցելը չի եղել: Նա ցանկացել է հանդիպել օրենքով գող Գայոզ Զվիադաձեին (Գելա Քութաիսկի): Հանդիպման թեման եղել է այն, որ ոչ վաղ անցյալում Թուրքիայում մեկ օրենքով գող Մամուկա Կվիժինաձեն ծեծի է ենթարկել Կրասնոդարցի «պալաժենեցներից» մեկին, որին Թաթուլյանը համարում է իր «մոտիկը»:
Primecrime-ը ներկայացրել է Թաթուլյանի եւ Զվիադաձեի երկխոսությունը, որը այս հրապարակման թերեւս ամենաուշագրավ հատվածն է: Որքանով է դա համապատասխանում իրականությանը եւ որտեղից գործակալությանը այդ մանրամասները, հայտնի չէ: Ստորև ներկայացնում ենք Ռոբսոնի ևւ Գելա Քութաիսկիի երկխոսությունը primecrim-ի մեկնաբանություններով:
Երբ Թաթուլյանը ասել է, որ «պալաժենեցը» իր «մոտիկն» է, Զվիադադձեն հարցրել է.
Քո մոտի՞կը… իսկ դու ո՞վ ես:
-Ես,- շփոթվել է Ռոբսոնը,- Ես Ռոբսոնն եմ:
-Դա ինձ ոչինչ չի ասում,- ասել է Զվիադաձեն:
-Ռոբսոն Սոչինսկին եմ,- ասել է Թաթուլյանը:
Ես դա հասկացա, բայց ո՞վ ես եղել դու քո կյանքով մեկ,- հարցրել է Զվիաղաձեն:
Դեե,- կրկին շփոթվել է Թաթուլյանը,- ես կոմերսանտ եմ, բայց շատ լավ բաներ եմ արել գողականների համար:
– Դրա համար, իհարկե, շնորհակալություն, բայց այդ երբվանից են «ֆրաերները» սկսել խառնվել գողերի գործերին,- ասել է Զվիադաձեն ու այստեղ նրանց խոսակցությունը ընդհատվել է չեխական ոստիկանության գրոհի պատճառով:
Ինչպես նշում է primecrime-ը, չնայած չեխ ոստիկանները խանգարել են, բայց Թաթուլյանը որսացել է Զվիաղաձեի ասածների հիմնական միտքը:
«Առաջին անգամ չէ, որ Ռոբսոնին հանդիմանում են միանգամից երկու, երեք եւ ավելի աթոռներին միաժամանակ նստելու փորձի համար, նա ուզում է լինել հավասարապես հարգված հանցագործների շրջանում, զբաղվել բիզնեսով, զբաղեցնել պետական պաշտոններ ու սեղմել քաղաքական գործիչների ձեռքերը: Ասում են՜ Ռոբսոնը իր «մոտիկին» այդպես էլ ոչնչով չի օգնել»,- գրում է primecrime-ը:
Նշենք, որ Ռուբեն Թաթուլյանը ռուսաստանաբնակ հայ ներդրողների ակումբի 30 անդամներից մեկն է, եւ Չեխիայում նրան ձերբակալելու լուրը Հայաստանում ներքաղաքական եւ ներիշխանական «ռագբորկաների» մեծ ալիք առաջացրեց:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: