08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Բանդիտի դեմք չունեմ”

 ”Տասնինը տարի մենք կազմակերպում ենք Ռուսաստանի կարևոր տոներից մեկը՝ նոյեմբերի չորսը՝ համաձայնության օրը, երբ տոնակատարություններն անցկացնում ենք մենք: Նաև երիտասարդական մրցույթներ ենք կազմակերպում, բիզնեսի զարգացմանը ևս ուշադրություն ենք դարձնում: Եթե մեկը բիզնեսով է զբաղվում, հաջողության է հասել, մենք օրինակ ենք բերում նրան՝ ոչ թե նախանձ, ձգտում առաջացնելու համար”,-այսօր Հայաստանի երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց  Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

ՌՀՄ նախագահը հավաստիացրեց, որ տարեկան առնվազն հինգից յոթ անգամ լինում է Հայաստանում: Նրա խոսքով՝ Հայաստանից դուրս հայ մարդը հետևում է օրենքներին, մինչդեռ այստեղ չի ենթարկվում դրանց: ”Ամերիկայում նա արդեն անգամ հայ էլ չի, գիտի, որ մեկ է՝ պատասխանատվություն է կրելու օրենքի առաջ, իսկ մեզ մոտ կասի՝ ինչ է եղել, խփել է, էլի: Մենք միշտ բայցեր ենք գտնում, պատճառներ: Ես հիվանդանոցում եմ մեծացել, հայրս բժիշկ էր աշխատում, մինչև տասնհինգ տարեկան ապրել եմ այնտեղ, դա իր ազդեցությունը թողել է, ես շատ եմ սիրում մարդուն”:

Աբրահամյանը նկատեց, որ  տպավորություն է` Հայաստանում բոլոր կառույցները կան, կան տարբեր պարտիաներ, նախագահին կից խորհուրդ, և անհասկանալի է՝ ինչն է ագրեսիայի պատճառը, մենք օրինակներ չունենք՝ ինչպես հերոսանալ, ուստի հիմա բիզնեսում հաջողություններ ունեցող հայ երիտասարդներին են նկարահանում՝ իբրև օրինակ:

”Հանդիպում ես՝ դուրս են գալիս, մեկը մյուսին բամբասում: Նստած կոֆե ենք խմում, մի քանի երիտասարդ գալիս-ասում են՝ հլը շուտ դուրս արեք: Ես չէի ասի, թե բանդիտի դեմք ունեմ”:

Ըստ բանախոսի` թուրքերը, ադրբեջանցիները, մի քանի այլ ազգեր շատ վատ են վերաբերվում իրեն, քանի որ շատ ակտիվ է: ՌՀՄ ղեկավարը հպարտությամբ նշեց, որ իր ժամանակի ութսուն տոկոսը ծախսում է մարդկանց օգնելու վրա, օգնում է բոլոր դիմողներին, անկախ նրանից՝ արժանի են, թե ոչ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ