25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Բոլորս պոտենցիալ հոգեկան հիվանդ ենք

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Օրվա նպատակն այն է, որպեսզի հոգեկան հիվանդների քանակը կրճատվի, հիվանդների վիճակն էլ բարելավվի: Աշխարհում մոտ կես միլիարդ մարդ տառապում է հոգեկան տարբեր հիվանդություններից, այսինքն` յուրաքանչյուր 14-րդը, անկախ մասնագիտությունից, հոգեկան խնդիրներ ունի: Այս մասին այսօր “Հենարան’’ մամուլի ակումբում ասաց նյարդաբան Նիկոլայ Խաչատրյանը: 

Նա նշեց նաեւ, որ նեւրոզ բոլորը վաղ թե ուշ ունենում են, եւ մասնագետների խնդիրն է այդ “վաղ, թե ուշ”-ը ավելի ուշացնել:

Հաճախ հոգեկան խնդիրներն առաջանում են սոցիալական խնդրիների հետեւանքով:“Երբ ընտանիքը զորավոր հիմքով է, երեխան առողջ է լինում: Իսկ երբ ընտանիքում բռնություններ են լինում, վարքի խնդիրներ, երեխան խնդիրներով է մեծանում”,- կարծում է հոգեբան Մուշեղ Նաջարյանը:

Մ. Նաջարյանը նշեց նաեւ, որ եթե նախկինում մարդիկ ամաչում էին դիմել հոգեբանների օգնությանը, այսօր այդպես չէ` մարդիկ դիմում են հոգեբաններին:

Մասնագետների խոսքով՝ առհասարակ բոլոր հիվանդությունները գալիս են ուղեղից: Իսկ հոգեկան հիվանդությունների բոլորս պոտենցիալ ենթակա ենք: Ինչ անել` հոգեկան հիվանդություններից խուսափելու, հոգեկան առողջությունը պահպանելու համար:

Մուշեղ Նաջարյանն առաջարկեց զբաղմունք ունենալ` լողով զբաղվել յոգայով, մարմնամարզությամբ, որեւէ հոբբի ունենալ եւ այլն: Նիկոլայ Խաչատրյանն էլ խորհուրդ է տալիս հարազատ մեկին ունենալ, ում հետ կարելի է կիսվել, “եւ ոչ թե վնասակար հոգեթերապիայով զբաղվել` նստել-խմել, ինչը շատ սխալ ձեւ է”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ