25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հետապնդել են

Նախախորհրդարանի քարտուղարության  հաղորդագրությունը

Երեկ` ս. թ. հոկտեմբերի 9-ի կեսգիշերին անձնական օգտագործման ավտոմեքենայով  Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի  գրասենյակից տուն վերադառնալիս հետևել ու հետապնդել են Նախախորհրդարանի  քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանին:

Հետապնդողները եղել են ԲՄՎ մակնիշի  արծաթագույն ավտոմեքենայով: Հաջողվել է ֆիքսել հետապնդող ավտոմեքենայի պետհամարանիշի մի մասը` 24 MU: Դեպքը տեղի է ունեցել Ժիրայր Սէֆիլյանի  տան շրջակա տարածքում` Երևանի Զեյթուն  թաղամասում:

Հետապնդումը տևել է շուրջ կես  ժամ` 23:40-ից մինչև 00:10: Նույն օրը` ժամը 16-ի սահմաններում Ծածկած շուկայի մոտ տեղի ունեցած ակցիայի  ժամանակ Ժիրայր Սէֆիլյանին է մոտեցել  Ծածկած շուկայի սեփականատիրոջը ներկայացնող  մի անձնավորություն` փորձելով նրան առանձնազրույցի հրավիրել: Սակայն մերժողական պատասխան ստանալով` հեռացել է: Այդ անձնավորությունը, որը ներկայացել է Ռուբո անունով, Սամվել Ալեքսանյանի հետ միասին նստած է եղել նույն ավտոմեքենայում և Ժիրայր Սէֆիլյանին է մոտեցել այդ ավտոմեքենայից դուրս գալով:

Նախախորհրդարանի քարտուղարությունը համոզմունք է հայտնում, որ հանցավոր ու ապազգային վարչախմբի  հովանավորությունը վայելող քրեական տարրերի ժամանակն ու էժանագին հնարքների ռեսուրսը սպառվել է:

Մեր ժողովուրդն այլևս տեր է կանգելու իր երկրին և իր կամքն է պարտադրելու ապազգային վարչախմբին ու նրա հանցագործ խամաճիկներին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ