08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես պատվիրակության բարի ղեկավար չեմ. Դավիթ Հարությունյան

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, թե ինչպես է ստացվել, որ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի փոխարեն ՛՛Ժառանգական՛՛ Զարուհի Փոստանջյանն է հարց ուղղել նախագահ Սերժ Սարգսյանին:

՛՛Ես կարծում եմ՝ բազմաթիվ խոսակցությունները բխում են այն հանգամանքից, որ ծանոթ չեն կանոնակարգին ու ավանդույթներին: Կա մշտական ու փոխարինող կազմ: Սա չի նշանակում, որ փոխարինողը անդամ չի: Նրանք կարող են ելույթ ունենալ, ստորագրություն հավաքել՛՛,-Հարությունյանը բացատրեց, որ եթե մշտական անդամները հարց չեն տալիս, ապա տեղի է ունենում փոխարինում, ինչը, ըստ նրա, ժողովրդավարության մասին է  խոսում: ՛՛Արհեստական կլիներ, որ իշխանության ներկայացուցիչները հարց ուղղեին նախագահին:

Շատ երկրներ անում են դա, բայց պատշաճ ավանդույթ չի դիտվում՛՛,-նկատեց Հարությունյանը: Ապա բացատրեց, որ հերթագրվել էին Զարուհի Փոստանջյանն ու Լևոն Զուրաբյանը, սակայն առաջինը հարցի իրավունք ուներ Զարուհի Փոստանջյանը:

Նա հիշեցրեց, որ 2011-ին էլ Փոստանջյանը հարց ուղղեց նախագահին, որը կրկին սուր էր: 

Դիտարկմանը, թե շատերն իրեն են մեղադրում լիբերալության համար, նա արձագանքեց. ՛՛Ես ժողովրդավարությունը հասկանում եմ հենց այդ ձևով: Ի դեպ, վեհաժողովի հիմնական, գերակշիռ մասը ժողովրդավարությունը հասկանում է հենց այդ նույն ձևով: Բայց մարդիկ կան, որ ժողովրդավարությունը այլ ձևով են հասկանում:

Օրինակ՝ Զարուհի Փոստանջյանը ժողովրդավարությունը այլ ձևով է հասկանում. նա հասկանում է, որ պետք է այդպիսի հարց հնչեցվի: Մենք ունենք տարբեր մոտեցումներ ժողովրդավարության հետ կապված: Ես համարում եմ, որ վարվել եմ ճիշտ և այստեղ լիբերալության մասին խոսք չի գնում: Ես ոչ թե բարի պատվիրակության ղեկավար եմ, ես արել եմ այն, ինչը թելադրում է մեր երկրի ոգին` ժողովրդավարությունը՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ