10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախագահի պատասխանը գոհացրել է

՛՛Խոսքի ազատ արտահայտվելու իրավունքը կարևոր իարվունքներից մեկն է, բայց չի կարելի մոռանալ, որ այն ունի սահմանափակումներ՛՛,-այսօր ասուլիսում ԱԺ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հարցի վերաբերյալ նման տեսակետ հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան  պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Նման հարցը, ըստ Դավիթ Հարությունյանի՝ գրեթե աննախադեպ էր ԵԽԽՎ-ում, քանի որ քիչ քաղաքական գործիչներ կան, որ ՛՛ընտրում են նման գործիքկազմը, որ իրենց քաղաքական գործունեությունն ավելի լայն լուսաբանվի: Պարոն Ժիրինովսկին էր օգտագործում, իմ գնահատականը բացասական է՛՛:

Իրավաբան պատգամավորը կարծում է, որ հարցը պարունակում էր  նաև վիրավորանք, սակայն ամենամեծ հարվածը ստացավ ընդդիմությունը:

Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ այս հարցը բացասական հետևանք չթողեց ՀՀ նախագահի անվան վրա: ՛՛Բոլորը նշեցին, որ ՀՀ նախագահը հմուտ քաղաքական գործիչ է, ու վարվեց այնպես, ինչպես կվարվեր եվրոպական առաջադիմական երկրի նախագահ՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ