04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կլինի՞ ռոտացիա

՛՛Քանի որ հարցը գտնվում է ԱԺ նախագահի իրավասությունների ներքո, ես ձեռնպահ կմնամ ներկայացնել, ասել, թե ինչ պետք է անի ԱԺ նախագահը, քանի որ չգիտեմ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ ի պատասխան հարցի՝ հնարավո՞ր է ՛՛Ժառանգության՛՛ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին պատվիրակության կազմում փոխարինի նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր: 

Դավիթ Հարությունյանը նշեց, որ ԵԽԽՎ կանոնադրությունը չի սահմանում, որ պատվիրակության կազմում պետք է բոլոր խմբակցություններից ներկայացուցիչներ լինեն. ՛՛Պատվիրակությունը պետք է լինի հավասարակշռված, բոլորը չէ, որ պետք է ներկայացված լինեն: Ընթացակարգը թույլ է տալիս ռոտացիա կատարել՛՛:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը շեշտեց, որ Եվրոպայի խորհուրդն ունի որոշակի պահանջներ պատվիրակության ձևավորման վերաբերյալ, և իրենք հաշվի կառնեն այդ սկզբունքները, մասնավորապես համաչափ և արադարացի ներկայացումը պատվիրակության կազմում:

Ինչ վերաբերում է  հայտարարություններին, թե Փոստանջյանի նկատմամբ քաղաքական հետապնդում կա. ՛՛Որևէ մեկին ոչ ոք չի պատրաստվում հետապնդել՛՛,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ