08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հանրապետության հրապարակից «Զվարթնոց» է մեկնել առաջին երթուղային ավտոբուսը. այն կաշխատի ժամը մեկ

Այսօր՝ հունիսի 14-ին, առավոտյան ժամը 10:00-ից, սկսեց գործել Երեւան – «Զվարթնոց» օդանավակայան եւ հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին:

Այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ երթուղային ավտոբուսով «Զվարթնոց» օդանավակայան մեկնող առաջին ուղեւորները լրագրողներն ու ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներն էին:

ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ Երեւան – «Զվարթնոց» օդանավակայան եւ հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին կազմակերպել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Ուղեւորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից` գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով եւ օդափոխիչներով։

Փոխադրավարձը մեկ ուղեւորի համար 300 դրամ է։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ