26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արամ Մանուկյանը խճճվել է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ստացել է Գազի սակագնի վերաբերյալ ”ՀայՌուսգազարդի” և ‘Գազպրոմի” միջև կնքված պայմանագիրը: Այս մասին Մանուկյանը հայտնեց Henaran.am-ի հետ զրույցում:

Պատգամավորի խոսքով` պայմանագրում ժամկետի վերաբերյալ մի քանի կետեր կան: ”Ոչ մի առանձնակի բան չկա”,-նկատեց նա:

Հարցին, թե պայմանագրում արդարացված է թանկացումը, Մանուկյանը պատասխանեց. ”Գրված է, որ ապրիլի մեկից կողմերը համաձայնում են 270 դոլար հազար խորանարդ մետր գազի համար, կետերից մեկը դա է”:

Նշենք, Արամ Մանուկյանը Կառավարությունից պահանջում էր իրեն տրամադրել գազի սակագնի թանկանալու վերաբերյալ պայմանագիրը, իսկ նախորդ հարցուպատասխանի ժամանակ էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ պայմանագիր չկա: Երեկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ պայմանագիր րկա Ռուսաստանի և հայաստանի միջև, իսկ երկու ընկերությունների միջև կա:

Մեր դիտարկմանը, բավարավա՞ծ է պայմանագրին ծանոթանլուց հետո, պատգամավորն արձագանքեց. ”Հիմա ես ավելի խճճվեցի, չեմ հասկանում` այդ դեպքում ինչի էին թաքցնում, ինչ կար դրա տակ, ինչի էին խուսափում, և վեց ամիս շարունակ ցույց չեն տվել այդ թուղթը:

Չեմ կարող ասել ինչու … երկու օր առաջ վարչապետը հայտարարում էր, որ չկա պայմանագիր, իսկ իմ հարցը շատ հստակ էր, և այդ հարցը հնչել է չորրորդ անգամ, ոչ թե մեկ անգամ, որ նա չհասկանար”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ