09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նոր բնակարաններ՝ վթարային շենքերում բնակվող 18 ընտանիքների համար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Արցախի 4-րդ նրբանցքի N 10 վթարային հանրակացարանի 8 և Նոր Արեշի 35-րդ փողոցի N 127/1 շենքի 10 ընտանիքների:

Շնորհավորելով բնակիչներին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այս ծրագիրը լինելու է շարունակական, և քաղաքապետարանը փուլ առ փուլ անելու է հնարավորը, որպեսզի 4-րդ աստիճանի վթարային շենքերի բոլոր բնակիչներն ապրեն հարմարավետ ու անվտանգ պայմաններում. «Մեր սիրելի քաղաքի ծննդյան նախատոնական այս օրը հիշարժան է դառնում նաև ձեր ընտանիքների  համար: Ու ես համոզված եմ, որ այսուհետ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը ձեր ընտանիքներում առանձնակի ուրախությամբ է նշվելու:  Իսկապես ուրախ եմ, որ մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրվա տոնական առիթն օգտագործելով՝ ձեզ եմ հանձնելու այդքան երկար սպասված ձեր նոր բնակարանների բանալիները։ Շնորհավորում  եմ  ձեզ ու  համոզված  եմ,  որ ինչպես  ժողովուրդն  է ասում, ձեր ոտքը նոր բնակարաններում  խերով  է լինելու, և նոր բնակարանը բոլորիդ համար նոր հաջողությունների  սկիզբ է դառնալու։ Թող խինդն ու ծիծաղն անպակաս լինեն ձեր բնակարաններից ու երկար տարիներ առողջ և երջանիկ վայելեք այն»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Բնակիչներն էլ իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին կարևորագույն այս ծրագրի իրականացման համար, նշել են, որ տարիներ շարունակ ապրել են միայն վախի, անվտանգ բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմաններից զուրկ մթնոլորտում:

Հարկ է նշել, որ Երևանի զարգացման ծրագրերում որպես գերակայություն առանձնացնելով 4-րդ աստիճանի վթարային շենքերում ապրող բնակիչների խնդիրը՝  քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շինբարեկարգման տարեկան աշխատանքներում ներառվել է նաև 4-րդ աստիճանի վթարայնության շենքերում ապրող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ծրագիրը: Ըստ այդմ, 2013թ. արդեն իսկ նոր բնակարաններ են ստացել 4-րդ աստիճանի վթարայնության տարբեր շենքերում ապրող 116 ընտանիքներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ