27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կոռուպցիայի դեմ պայքարողը «գործ տվող» չէ

Օրեր առաջ ԱԺ-ն ընդունեց    «Ազդարարի ինստիտուտի ներդրման մասին» օրինագիծը։
Օրինագիծը նախատեսում է միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծում, որը թույլ կտա քաղաքացիներին կոռուպցիոն ռիսկերի պարագայում պետական մարմիններին անանուն տրամադրել իրենց մոտ առկա տեղեկատվությունը։ Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է նաև փոխանցված տեղեկատվության գաղտնիության պահպանման երաշխիքը։
Այս օրինագծի վերաբերյալ թեր և դեմ կարծիքներ հնչեցին քննարկման ընթացքում, անգամ ՀՅԴ-ական պատգամավորներից մեկը նշեց՝ որ սա երեկվա այն հայտարարությանը, թե հակակոռուպցիոն մարմին ստեղծելու մասին նախածի փաթեթում կան այնպիսի մեխանիզմներ, որոնք քաղաքացիներին մղելու են, որ վերջիններս  «գործ տվող»  դառնան:

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի   նախագահ Գագիկ Մինասյանը    Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ վստահ է ՝  Ազդարարի ինստիտուտի ներդրումը չի կարող  ասոցացվել «գործ տվող» հասկացության հետ:
«Ազդարարի ինստիտուտը մեծ ներքին պոտենցիալ ունի, որպեսզի նպաստի, որ մեր երկրում պայքարը կոռուպցիայի դեմ դառնա  հետևողական ու արդյունավոտ: Նման հնարավորություններ աշխարհի շատ երկրներում կան. ես կարծում եմ, որ այդ ինստտիտուտի կիրառումը լրացուցիչ հնարավորություն է տալիս՝ կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ