09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սկանդալ դատարանում. թղթեւ գնդիկներ՝ դատավորի վրա, Տիգրանը լքեց նիստերի դահլիճը /վիդեո/

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դատավարությանը, երբ նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը խնդրեց դատարանին հնարավորություն տալ ներկայացնել միջնորդություն իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու համար, տեղի տվեցին Առաքելյանի նյարդերը: Նա, լսելով դատավորի հայտարարությունը, որ միջնորդությունը կքննարկվի ճառերից հետո, Տիգրան Առաքելյանը բացականչեց, որ ինքը հրաժարվում է համաներումից:

“Դուք պիտի արդարացման վճիռ տաք: Էս նույն կազմով, թե ուրիշ կազմով այդ վճիռը լինելու է: Ծափահարություններ ձեզ, հարգելի դատարան”,- ասաց Առաքելյանն ու փորձեց դուրս վազել նիստերի դահլիճից:

Այդ պահին դատարանում սկսեցին գոռալ՝ “ամոթ”, ապա ոստիկանները ամբաստանյալին բերեցին դահլիճ: Դատարանը առանց որեւէ բան հայտարարելու, աղմուկ-աղակակի ներքո հեռացավ:

Դահլիճում ներկա գտնվողները թղթե գնդիկներ շպրտեցին դատարանի ուղղությամբ, որոնք չհասան հասցեատերերին: 

Դիտեք տեսանյութը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ