09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենք պետք է ձեռնոց նետենք ահաբեկչությանը եւ ռասիզմի դրսեւորումներին. Էդուարդ Շարմազանով

 Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով:

ԱԺ փոխնախագահն իր ելույթում մասնավորապես նշել է, որ ահաբեկչության  դեմ պայքարը գտնվում է ԱՊՀ մի շարք երկրների, այդ թվում եւ Հայաստանի ուշադրության կենտրոնում: Էդուարդ Շարմազանովի խորին համոզմամբ՝ ահաբեկչությունը ծնվում է այնտեղ, որտեղ բացակայում է հանդուրժողականությունը, ինչն էլ հանգեցնում է արմատական ազգայնամոլական տրամադրությունների:

ԱԺ փոխնախագահը ափսոսանք է հայտնել, որ ԱՊՀ տարածքում այսօր էլ կան երկրներ, որտեղ տիրում է միջազգային եւ միջդավանական թշնամանքը, որտեղ ծնվում են այլատյացությունն ու ահաբեկչությունը: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ԱՊՀ որոշ երկրներ, այս կամ այն ազգը համարելով իրենց թշնամին, պետական մակարդակով ատելություն են սերմանում նոր սերնդի մեջ:

ԱԺ փոխնախագահը արձանագրել է, որ ահաբեկչության առաջացմանը նպաստում են նաեւ սպառազինությունների մրցավազքը եւ հակամարտությունների կարգավորմանն ուղղված ռազմատենչ կոչերը:

Ելույթի ավարտին անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ու ամրապնդմանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստի մասնակիցներին կոչ է արել ձեռնոց նետել ահաբեկչությանը եւ ռասիզմի դրսեւորումներին, ինչպես նաեւ համատեղ պայքարել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման դեմ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ