28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԵԿ 50 զինված աշխատակից մուտք է գործել «Քեթրին Գրուպ»-ի տարածք. «Փաստինֆո»

«Փաստինֆո» գործակալությունը տեղեկություն է տարածել Սանասար Բաղդասարյանի անունով ստացված էլեկտրոնային նամակի մասին, որում նշվում է, որ ՊԵԿ աշխատակիցները մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք։

Կից ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ և առանց փոփոխությունների, գրված է գործակալության հաղորդագրության մեջ. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հունիսի 9-ի առավոտյան ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք։

Առանց անհրաժեշտ հիմնավորումների՝ առգրավվել են ընկերության բոլոր համակարգիչները, չհրկիզվող պահարաններն ու ամբողջ փաստաթղթերը»։

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ «Քեթրին գրուպը» պատկանում է ԴԱՀԿ նախկին պետ, ներկայիս ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանին, որի անունը շրջանառվեց նաեւ օֆշորային պատմության համատեքստում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ