27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տեղյակ են երկուսը. Իրատես

Ըստ ամենայնի, առաջիկայում Հայաս­տանի մանրածախ առևտրի ամբողջ դաշ­տը կաշխատի ՀԴՄ-ով: Համենայն դեպս, կա­ռավարությունը նպա­տակ ունի այդ դաշտը ամբողջությամբ ծած­կելու ՀԴՄ-ով, ինչի հա­մար անհրաժեշտ է 6,5 մլն դոլարին համար­ժեք դրամ: Ինչ խոսք, փոքր գու­մար չէ, և, բնականաբար, հարց է առաջանում կա՞ արդյոք այդ ներդրողը, կամ ի՞նչ միջոցներով է 6,5 մլն դոլարանոց ծրագիրն իրա­կանացվելու: Այս դեպքում պա­տասխանը հայտնի է՝ վարկային միջոցներով: Նորություն չէ, որ վերջին տարիներին կառավարու­թյունը, ինչպես ասում են, «յոթ երգ գիտի, յոթն էլ վարկերի մասին»: Ինչևէ: Ի՞նչ պայմաննե­րով է այդ վարկը տրվե­լու, հավանաբար այս պահին գիտեն երկու հոգի ֆինանսների նա­խարարը և ՊԵԿ-ի նա­խագահը: Համենայն դեպս, ՊԵԿ-ի նախա­գահ Վարդան Հարու­թյունյանը կառավարության երեկ­վա նիստում վստահեցրեց, որ աշ­խատում են ֆինանսների նախա­րարության հետ և մեկ-երկու օրից առաջարկ կներկայացնեն վարչա-պետին: Հիշեցնենք, որ ՀԴՄ-ով մանրածախ առևտրի դաշտը ծած­կելու գործընթացի հիմքում ստ­վերի դեմ պայքարն է:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ