09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մեկնեց Լեհաստան

Այսօր Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ մեկնեց Լեհաստան Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության որակավորման փուլին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ մեր հավաքականը ընդգրկվել է 2-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են լինելու Լեհաստանի, Ռումինիայի եւ Լիտվայի հավաքականները: Հայաստանի հավաքականը իր առաջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 10-ին Ռումինիայի հետ:

Խաղը կկայանա Ինովրոցլավ քաղաքում: Երկրորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին Տուչոլա քաղաքում: Մրցակիցը Լեհաստանի հավաքականն է: Երրորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին: Այդ օրը մեր ընտրանին Տուչոլայում կմրցի Լիտվայի ընտրանու հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ