28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Մուրադ Մուրադյանը հերքում է իր որդու ձերբակալության մասին լուրերը

Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանն այսօր ԱԺ-ում  լրագրողների  հետ զրույցում հայտարարեց՝ պատրաստվում է դատի տալ այն մարդկանց, ովքեր իր որդու կեղծ ձերբակալությունների մասին լուրեր են տարածել: Վերջինս առաջիկայում փաստաբանի հետ խորհրդակցելու է վերոնշյալ հարցի վերաբերյալ:

 Մուրադ Մուրադյանը  նշեց՝  մամուլում տարածված լուրերը, իբր ինքը  բացակայել է ԱԺ նիստերից, որովհետև ստիպված է եղել մեկնել Բելառուս՝ որդու ձերբակալման պատճառով, իրականության հետ աղերս չունի:

 
 
Հիշեցնենք՝ երեկ լրատվամիջոցներում  լուրեր    էին շրջանառվում այն մասին, որ Մուրադ Մուրադյանի որդին ձերբակալվել էր Բելառուսում՝ թմրանյութեր պահելու կասկածանքով:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ