09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում խոլերա չկա

Հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում խոլերայի լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված ` ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական սահմանի Մեղրու եւ “Զվարթնոց” օդանավակայանի անցման կետերում շարունակվում  են կանխարգելիչ եւ սահմանափակող բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրապետության տարածք խոլերա հիվանդության ներբերումը եւ հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:

  Իրանի Իսլամական Հանրապետությունամ պաշտոնական տվյալներով Իրանում խոլերայով հիվանդության դեպքերի թիվը հասել է 210-ի։ Հիվանդների  մեծ մասը Աֆղանստանի քաղաքացիներ են: Հիվանդությունն Իրան է ներբերվել Աֆղանստանի եւ Պակիստանի տարբեր վայրերից։  

     ՀՀ առողջապահության նախարարի` ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցման եւ “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի սանիտարական կարանտինային կետերի կողմից ՀՀ տարածք խոլերայի ներբերման կանխարգելման միջոցառումների ուժեղացման մասին հրամանի պահանջով արդեն կատարվել է Իրանից Հայաստան ժամանող  1564 ուղեւորների զննում եւ ջերմաչափում։ Նրանցից  1195-ը Հայաստան է ժամանել ՀՀ պետական սահմանի Մեղրու անցակետով, իսկ  369-ը` Թեհրան-Երեւան չվերթով` “Զվարթնոց” միջազգային օդանավակայանով։ Խոլերայի կասկածով հիվանդներ չեն հայտնաբերվել: Միաժամանակ հիվանդության կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն է տրամադրվել Թեհրան  մեկնող 962 ՀՀ քաղաքացիներին։ Նրանցից 928-ը Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել Մեղրու անցման կետով,  34-ը` “Զվարթնոց”  օդանավակայանից։  

        Խոլերայով վարակվելուց խուսափելու նպատակով պետական սահմանի անցման կետերում հսկողություն իրականացնող պետական եւ մասնավոր կառույցների աշխատակիցներն ուղեւորների փաստաթղթերի հետ աշխատում են ձեռնոցներով:

Սննդամթերքի հետ վարակի ներթափանցումը կանխելու նպատակով մաքսային ծառայության եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հսկիչ կետերում արգելվում է ուտելիքն առանց փաթեթավորման  Հայաստանի Հանրապետություն ներկրել։

     Սանիտարական կարանտինային կետերն ապահովված են ախտահանիչ նյութերով եւ ախտահանման սարքերով, անհատական պաշտպանության միջոցներով, նմուշառման պարագաներով, խոլերայով հիվանդին առաջին օգնության տրամադրման միջոցներով, խոլերայով հիվանդի հետ աշխատելու լրակազմով:

     Շարունակվում է ուժեղացված հսկողությունը նաեւ Մեղրու տարածաշրջանի բաց ջրամբարների ջրի նկատմամբ։

    Պետական սահմանի անցման կետերում խոլերայի՝ ՀՀ ներբերմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ Հայաստանում հիվանդության դեպք չի արձանագրվել: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ