09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կհանդիպե՞ն

”Ազգային անվ­տանգություն”  կուսակցության նախա­գահ, ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը նամակներ է ուղարկել ՀՀ նախկին եւ ներկա նախագահներին, ԼՂՀ ներկայիս ու նախկին նախագահներին, Ամենայն հայոց Կաթողիկոսին և Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսին: 

”Արձագանք կա, որ ստացել են, մնացած հարցերը ճշտում ենք ընթացքում. փոխադարձ պայմանավորվածություն կա, որ չենք մանրամասնում դեռ:

Հետո կխոսենք, ամեն ինչը ժամանակ ունի, հե՞շտ չի չէ, երկրի ղեկավարներ են, մարդիկ հազար ու մի խնդիր ունեն: Եթե վերցնենք նախկին նախագահներին, նրանք նույնպես պակաս զբաղված մարդիկ չեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Իսագուլյանը:

Հարցին, թե հույսեր կան, որ նամակների հասցեատերերը կպատասխանեն, հանդիպումը կկայանա, ինչ-որ որոշում կընդունվի, Իսագուլյանը պատասխանեց. ”Հույսը վերջինն է մահանում, մեզ մոտ ոչ մի բան չի մահանա”: Նա վստահ է, որ հանդիպում կլինի:

”Բոլորի կողմից էլ արձագանք կլինի, և իմ ամբողջ ցանկությունը այն չէ, որ մենք գնանք, ուղղակի հանդիպենք, այլ ամբողջ աշխարհը, մեր քաղաքացիները տեսնեն, որ մեր պետության գործող և նախկին ղեկավարներն անկախ իրար հետ հարաբերություններից կարող են նստել, զրուցել, անհրաժեշտության դեպքում հարցեր քննարկել”,-շեշտեց ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչը:

Ըստ վերջինիս` նման հանդիպումը կառողջացնի մթնոլորտը ներքևի օղակներում, հասարակության մեջ: ”Բոլորը կհասկանան, որ կարելի է նստել ու քննարկել: Եթե դրական արդյունք չտա, բացասական էլ չի լինի: Նպատակը շատ բարի է, իհարկե, կարող է արդյունք չունենանք վերջնահաշվում, բայց ամենակարևորը առողջ մթնոլորտի ձևավորումն է` անախ իրենց հետագա քաղաքական պլատֆորմներից ու  հայացքներից”,-եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը: 

Հիշեցնենք, ավելի վաղ Իսագուլյանը հայտարարել էր, որ ՀՀ-ի առջև ծառացած խնդիրները միայն նման հանդիպմամբ կարող են լուծվել:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ