«Ժողովրդն ուզում է Պոլսո պատրիարքարանում մեկ գահակալ տեսնել»
Ժողովրդն ուզում է Պոլսո պատրիարքարանում մեկ գահակալ տեսնել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասյպիսի տեսակետ հայտնեց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» պարբերականի խմբագիր Արա Գոչունյանը:
Բանախոսը շեշտեց՝ պահին չորս արքեպիսկոպոս թեկնածու կա, որոնք կարող են հավակնել պատրիարք դառնալուն:
«Մինչ այս պահը մենք չենք կենտրոնացել թեկնածուների խնդրի վրա, որովհետև չենք ունեցել նախընտրական գործընթացի մեկնարկի հնարավորություն: Այս պահին վերջին 9 տարիների ընթացքում ամենամոտն ենք այդ մեկնարկին»,-ասաց Գոչունյանը:
Գոչունյանը հույս հայտնեց, որ առաջիկայում չորս թեկնածուների շրջանակում համագործակցություն կլինի:
«Կարծում եմ, չորս թեկնածուն մեզ համար ճոխություն է»,-ասաց բանախոսը: