19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Աստվածաշունչը սովորեցնում է ճիշտ ապրելու բանաձեւը

«Փոքրի մեջ հավատարիմը, մեծի մեջ էլ հավատարիմ կլինի»։

(Ղուկաս 16.10)

Կյանքը լեցուն է մանրուքներ թվացող իրողություններով, որոնց անտեսում ենք: Սակայն կարևոր է ուշադիր լինել հենց մանրուք թվացող այդ իրողություններին և հասկանալ, որ կյանքում չկան մանրուքներ: Չէ՞ որ հենց այդ «մանրուքներով» է կառուցվում մեր կյանքն ու դրսևորվում մեր հավատքը: Մանրուք ասելով՝ հասկանում ենք փոքր, աննշան թվացող գործերը:

Քրիստոնեությունը դրսևորվում է այդ փոքր թվացող իրողությունների մեջ: Հավատարիմ պետք է լինել փոքրի մեջ. սա ամենապարզ ու մատչելի միջոցն է Աստծուն մոտենալու ու ճանաչելու համար:

Օրինակ՝ որպեսզի ծաղիկն աճի, մեծ քանակությամբ ջուր միանգամից չենք լցնի նրա արմատին: Բույսը ջրում ենք քիչ-քիչ, կարևորը քանակը չէ, այլ՝ նպատակային մոտեցումը: Նույնը մեր հոգևոր կյանքում: Մշտական բարի՝ թեկուզ փոքր կամ աննշան թվացող գործերը, բավական են, որ մեր հոգևոր կյանքի ծաղիկն աճի:

Ինչ որ անում ենք, պիտի անենք հանուն Քրիստոսի: Աստծո փառքի համար արված ցանկացած գործ կարևոր է մեր փրկության ու հավատքի զորացման համար:

Բարի մղումն է, որ մեր ամեն աննշան թվացող արարք մեծ է դարձնում: Պարզապես պետք է սովորել անել փոքր քայլերը մեծ բարությամբ: Առանց մեծ սխրանքների էլ կարելի է քրիստոնյա լինել, բայց չի կարելի ճշմարիտ քրիստոնյա լինել առանց այդ «փոքր», բարի գործերի:

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ