21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

”Ոչ թե Հովիկ Աբրահամյանի որոշումը, այլ Սերժ Սարգսյանի ցանկությունը”

”Խայտառակությունը այն է, որ մեր բնակչության 35 տոկոսը աղքատ է, քաղցած է։”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը` պատասխանելով ԵԽԽՎ-ում իր տված հարցի հետ կապված մեղադրանքներին:

”Մեկուկես միլիոն մարդ ցեղասպանության ենթարկվեց հարյուր տարի առաջ: Այսօր անկախ Հայաստանում արտագաղթել է մեկուկես միլիոն մարդ, այդ խայտառակ անձանց միջոցով է, որ նման հանգրվանի ենք հասել”,-հայտարարեց Փոստանջյանը: 

Ինչ վերաբերում է իրեն ԵԽԽՎ հայկական պատվիրակությունից հեռացնելու Հովիկ Աբրահամյանի որոշմանն, ապա պատգամավոր կարծում է, որ դա նախագահ Սերժ Սարգսյանի ցանկությունն է։

”Երբ Հովիկ Աբրահամյանի կողմից այս գործընթացին վերաբերող պաշտոնական քայլ արվի, այդպիսի քայլ կարվի նաև ԵԽԽՎ-ի կողմից: Բայց իմ անդամությունը չի կարող կասեցվել ո՛չ Հովիկ Աբրահամյանի, ո՛չ էլ մեկ այլ անձի կողմից: Այն հաստատված է ԵԽԽՎ կանոնադրությամբ: Բացի այդ, ”Ժառանգությունն” ազգային ազատական կուսակցություն է, և իմ հարցը հուզում էր հայ ժողովրդի մեծ մասին”,-շեշտեց նա:

Հարցին, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը չդիմավորեց իրեն օդանավակայանում, չէր կիսում նրա տեսակետը, Փոստանջյանն արձագանքեց. ”Իմ հարցի պատճառով կուսակցության ներսում տարաձայնություններ չեն եղել: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա նա ինձ շատ լավ է դիմավորել, և մենք բովանդակալից զրույց ենք ունեցել”: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ